Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վահէ Յովհաննիսեան. «Ստիպենք Փաշինեանի թիմին ու ծափ տւողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները. վաղը չասեն «մենք չգիտէինք»»

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանը գրում է.

«Թող արտառոց չհնչի, բայց հաւաքական ընդդիմադիր դաշտը մի տարօրինակ խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տւողները, նրա քաղաքական հայեացքները կիսող նախարարները, սովորական մարդիկ քարոզարշաւի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները։

Շատերը չեն էլ խորանում, թէ ինչ է ասում իրենց առաջնորդը։ Իսկ նա  ամենավտանգաւոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրաւորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմութիւնը։ Ու առաջնորդում է նոր աղէտի։

Ստիպենք նրա թիմին ու ծափ տւողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները, որ վաղը չասեն «մենք չգիտէինք, մենք ո՞վ էինք այդ համակարգում, մենք հրաման կատարող էինք, մենք ենթակայ մարդ էինք» եւ այլն, եւ այլն։

Եթէ իրականում լսում են, գիտակցում են, ու այդքանից յետոյ շարունակում են կանգնել նրա կողքին, մնալ նրա ցուցակներում կամ իրենց պաշտօններին ու նաեւ շարունակում են ծափ տալ, նշանակում է՝ կիսում են նրա հետ ամբողջ պատասխանատւութիւնը։ Ակնյայտ է, որ մեր երկիրը մտել է լուրջ փորձութինների շրջան, իրար հետ դժւար ճանապարհ ենք անցնելու եւ շատ կարեւոր է անհատական եւ թիմային յստակութիւնները»։

Yerkir.am

Related Articles

Back to top button