Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սամուէլ Կարապետեան. «Այսօր մեր ժողովրդի համար ամօթալի ու խայտառակ օրերից է. անգամ 20 օր Փաշինեանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգաւոր է»

Այսօր մեր ժողովրդի համար ամօթալի ու խայտառակ օրերից մէկն է։ Վարչապետի պաշտօնը դեռ զբաղեցնող Փաշինեանը չափազանց լկտի, անհաւասարակշիռ վերաբերմունք է ցուցաբերել մեր երկրի քաղաքացիների նկատմամբ։ Անգամ 20 օր Փաշինեանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգաւոր է, յայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան առաջնորդ Սամուէլ Կարապետեանը։

«Մեր բոլոր հակառակորդները տեսնում են, թէ հոգեկան ինչ անհաւասարակշիռ վիճակում է գտնւում մեր երկրի ժամանակաւոր ղեկավարը։ Նրա իւրաքանչիւր օրը վարչապետի պաշտօնում թուլացնելու է մեր երկիրը։ Փաշինեանը խայտառակում է ոչ միայն մեր պետութիւնը, այլեւ հայի, հայ ժողովրդի, հայ տղամարդու կերպարը։ Մենք դա թոյլ չենք տալու։ Յունիսի 7-ին մեր ժողովուրդը վերջ կը տայ ազգային խայտառակութեանը»,-նշել է նա։

Related Articles

Back to top button