ԻրանՄիջազգայինՔաղաքական
Al Mayadin. Իրանի եւ ԱՄՆ-ի համաձայնութեան վերջնական տեքստում ատոմային ծրագրի վերաբերեալ ոչ մի դրոյթ չկայ

Լիբանանեան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, յղում կատարելով իր «վստահելի» բնութագրած աղբիւրներին, հաղորդել է, որ ներկայում Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ Պակիստանի միջնորդութեամբ մշակւում է պայմանաւորւածութիւնների շրջանակի վերջնական տեքստը։
Նշւած աղբիւրների խօսքերով՝ այն, ինչ ներկայում գտնւում է բանակցութիւնների սեղանին, վերջնական համաձայնագիրը չէ, այլ շարադրւած է «յուշագրի» ձեւաչափով։
«Ալ-Մայադին»-ի աղբիւրները շեշտել են, որ այս յուշագրում իրանական կողմի պահանջով՝ ատոմային հարցի վերաբերեալ ոչ մի դրոյթ չկայ, եւ այն կենտրոնացած է պատերազմի աւարտի եւ լարւածութեան նւազեցման հետ կապւած կարգաւորումների վրայ։



