Թրամփ. «Իրանի հետ շատ լաւ համաձայնութեան հնարաւորութիւն կայ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ Վաշինգտոնը մօտ է Իրանի հետ «շատ լաւ» համաձայնութեան ձեռքբերմանը՝ ընդգծելով, որ նախընտրելի է հարցերի լուծումը դիւանագիտական ճանապարհով։
Թրամփը, «Fox News»-ին տւած հարցազրոյցում, անդրադառնալով Իրանի հետ ընթացող բանակցութիւններին, նշել է. «Իրանցիները շատ փորձառու բանակցողներ են, եւ այս գործընթացը ժամանակ է պահանջում, սակայն ես չեմ շտապում»։
Միաժամանակ ԱՄՆ նախագահը կրկնել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ իր նախկին պնդումները՝ նշելով, թէ Վաշինգտոնի հիմնական նպատակն Իրանի կողմից միջուկային զէնքի ձեռքբերման կանխումն է։
Այս ֆոնին ամերիկեան աղբիւրները տարբեր տեղեկութիւններ են հրապարակում հնարաւոր համաձայնագրի շուրջ։ «New York Times»-ի հաղորդմամբ՝ Թրամփը խստացրել է Իրանի հետ հնարաւոր համաձայնութեան շրջանակային պայմանները եւ փոփոխութիւն մտցրել Թեհրանին փոխանցւած առաջարկների մէջ»:
Պաշտօնական Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ բանակցութիւնները վարում է ազգային շահերի, պատժամիջոցների վերացման եւ Իրանի օրինական միջուկային իրաւունքների պահպանման սկզբունքներով՝ նշելով, որ որեւէ համաձայնութիւն պէտք է ապահովի Իրանի ժողովրդի շահերն ու իրաւունքները։
Թրամփը նաեւ յայտարարել է, որ ամերիկեան ուժերը տարածաշրջանից կը հեռանան՝ Հորմոզի նեղուցի վերաբացումից եւ Իրանի միջուկային ծրագրի կարգաւորումից յետոյ։



