ԻրանՄիջազգայինՔաղաքական
Հորմոզի նեղուցի շուրջ լարւածութիւն. Թրամփի յայտարարութիւնները եւ Իրանի կոշտ արձագանգը

Հորմոզի նեղուցի անվտանգութեան, միջազգային նաւարկութեան եւ ԱՄՆ-Իրան յարաբերութիւնների շուրջ վերջին զարգացումները շարունակւում են մնալ տարածաշրջանային օրակարգի կենտրոնում։
Թրամփը հրաժարւել է Հորմոզի նեղուցի տարանցման մաքսատուրքի գաղափարից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իրաքի վարչապետի հետ հանդիպման ընթացքում, յայտարարել է, որ տարածաշրջանի մի շարք երկրների դիմումներից եւ ներդրումային առաջարկներից յետոյ հրաժարւել է Հորմոզի նեղուցով տարանցման նկատմամբ 20 տոկոս մաքսատուրք սահմանելու գաղափարից։
Թրամփի խօսքով՝ ԱՄՆ-ն ձգտում է ապահովել Հորմոզի նեղուցի անվտանգութիւնը, թէեւ, նրա պնդմամբ, Վաշինգտոնը կախւած չէ տարածաշրջանի նաւթային պաշարներից։



