Ղարիբաբադի. ԱՄՆ-ն ոչ միայն խախտել, այլեւ տապալել է համաձայնութիւնը

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին յայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչ միայն խախտել է ձեռք բերւած համաձայնութիւնը, այլեւ ամբողջութեամբ տապալել դրա իրականացումը։
Նրա խօսքով՝ համաձայնագրի նոյնիսկ մէկ դրոյթի չկատարումը կարող էր բաւարար լինել դրա խափանման համար, մինչդեռ ներկայումս, ըստ նրա, ԱՄՆ-ն հրաժարւել է իր բոլոր ստանձնած պարտաւորութիւններից։
Քազեմ Ղարիբաբադին նաեւ յայտարարել է, որ վերջին զարգացումների հետեւանքով «Իսլամաբադի համաձայնագիրը» այլեւս գործնական նշանակութիւն չունի։
Նրա խօսքով՝ ստեղծւած իրավիճակում այդ փաստաթուղթը կորցրել է իր նախկին ազդեցութիւնն ու կիրառական ուժը։
Աւելի վաղ Ղարիբաբադին նշել էր, որ Թեհրանը երբեք չի ներկայացնի ԱՄՆ-ի հետ բանակցութիւններ սկսելու պահանջ։
Նրա խօսքով՝ Իրանի դիրքորոշումն այն է, որ բանակցութիւնները պէտք է հիմնւեն փոխադարձ յարգանքի, հաւասարութեան եւ փոխադարձ պարտաւորութիւնների պահպանման վրայ։



