Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՀՀ ՆԳՆ. Եկեղեցիներից ու մատուռներից գողութիւնները կատարում են Արմաւիր քաղաքի 30 եւ 38-ամեայ տղամարդիկ

ՀՀ ՆԳՆ-ից յայտնում են.

«Վերջին երկու շաբաթների ընթացքում ՆԳՆ 112 օպերատիւ կառավարման կենտրոն ահազանգեր էին ստացւել, որ հանրապետութեան տարբեր եկեղեցիներից ու մատուռներից գողութիւններ են կատարւում։ Յափշտակւել էին խաչեր, գաւաթներ, միւռամաններ եւ եկեղեցական այլ պարագաներ,- գրում է «Երկիր» օրաթերթը:

Համայնքային ոստիկանութեան Աշտարակի բաժնում ստացւած օպերատիւ տեղեկութիւնն իրացւեց Համայնքային ոստիկանութեան գլխաւոր վարչութեան, ինչպէս նաեւ Արտաշատի, Արարատի, Արմաւիրի բաժինների եւ պարեկների հետ։

Ձեռնարկած օպերատիւ հետախուզական միջոցառումների արդիւնքում պարզւեց, որ եկեղեցիներից ու մատուռներից գողութիւնները կատարում են Արմաւիր քաղաքի 30 եւ 38-ամեայ տղամարդիկ։

Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի Շահումեան գիւղի հատւածում նրանք յայտնաբերւեցին, գողութիւն կատարելու անմիջականօրէն ծագած կասկածով ձերբակալւեցին եւ «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխւեցին Արտաշատի բաժին, իսկ մեքենան՝ պահպանւող յատուկ տարածք։

Պարզւել է նաեւ, որ տղամարդիկ հասցրել են գողոնի (գողացւած գոյք) մի մասը վաճառել։ Գողոնի մնացած մասը յայտնաբերւեց մեքենայի ակնյայտ տեսանելի հատւածում։

Կազմւած փաստաթղթերը ներկայացւել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզւում են»։

Related Articles

Back to top button