ԻրանՔաղաքական

Խորհուրդների ընտրութիւնների ժամկէտը՝ մնում է ՇՕԱՄ-ի հաստատմանը

Իրանի իսլամական քաղաքային եւ գիւղական խորհուրդների 7-րդ շրջանի ընտրութիւնների կենտրոնական վերահսկիչ յանձնաժողովը քննարկել է ընտրութիւնների անցկացման ժամկէտը՝ նախատեսւած օրը հաստատման համար ներկայացնելով Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդին (ՇՕԱՄ)։

Կենտրոնական վերահսկիչ յանձնաժողովի խօսնակը յայտնել է, որ, եթէ խորհուրդը առարկութիւններ կամ մտահոգութիւններ ներկայացնի, հարցը կրկին կը քննարկւի եւ անհրաժեշտ փոփոխութիւններից յետոյ նոր ժամկէտ կը ներկայացւի վերջնական հաստատման։

Նիստում, որին մասնակցել են յանձնաժողովի բոլոր անդամները, քննարկւել է նաեւ ընտրութիւնների ամբողջովին էլեկտրոնային անցկացման համար անհրաժեշտ սարքաւորումների ապահովման հարցը։

Յիշեցնենք, որ Թեհրանի ընտրութիւններին մասնակցութեան յայտ էին ներկայացրել երկու թեհրանահայ երիտասարդներ Մելինէ Փիրնազարին եւ Քրիստ Աբնուսեանը:

Related Articles

Back to top button