ԻրանՄիջազգայինՔաղաքական

«Իրանցի լրագրողի օրագիրը». Իրանը Հայաստանի միջոցով ելք կստանայ դէպի Սեւ ծով

Իրանական ընկերութիւնները սկսել են Հայաստանի տարածքում 7,2 կիլոմետր երկարութեամբ Քաջարանի թունելի շինարարութիւնը։

Այս նախագիծը համարւում է այսօր Կովկասում իրականացւող ամենաբարդ ինժեներական նախագծերից մէկը, գրում է «Իրանցի լրագրողի օրագիրը» Telegram-ալիքը։

Ալիքի տւեալներով՝ թունելը կը դառնայ «Հիւսիս-Հարաւ» տրանսպորտային միջանցքի մի մասը, որը պէտք է Իրանը կապի Հայաստանի, ապա՝ Վրաստանի եւ Սեւ ծովի նաւահանգիստների հետ։

«Շինարարութեան աւարտից յետոյ Թեհրանը դէպի Սեւծովեան տարածաշրջան եւ եւրոպական շուկաներ աւելի կարճ եւ ուղիղ ցամաքային երթուղի կստանայ, ինչը թոյլ կը տայ նւազեցնել կախւածութիւնը այլընտրանքային տրանսպորտային ուղիներից։

Իրանի համար Քաջարանի թունելը ուժեղացնում է Հայաստանի նշանակութիւնը որպէս տարանցիկ հանգոյց Իրանի, Կովկասի եւ Եւրոպայի միջեւ, իսկ «Հիւսիս-Հարաւ» միջանցքն ինքնին աւելի ու աւելի մեծ ռազմավարական նշանակութիւն է ձեռք բերում տարածաշրջանային առեւտրի եւ լոգիստիկայի համար»,- նշւում է ռեսուրսի հրապարակման մէջ։

Related Articles

Back to top button