ԻրանՄիջազգայինՔաղաքական
Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Իրանի ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին եւ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախօսազրոյց են ունեցել՝ քննարկելով տարածաշրջանի վերջին զարգացումները։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ կողմերը շեշտել են տարածաշրջանում լարւածութեան սրման եւ ճգնաժամի տարածման կանխման անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ դիւանագիտական խորհրդակցութիւնների ու ջանքերի շարունակման կարեւորութիւնը՝ տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան հաստատմանը նպաստելու նպատակով։



