CNN. Վաշինգտոնը ցանկանում է Իրանի հետ բանակցութիւնները վերադարձնել միջուկային ծրագրի հարցին

ԱՄՆ-ի վարչակազմը ցանկանում է Իրանի հետ ապագայ բանակցութիւնների առանցքը կրկին դարձնել Թեհրանի միջուկային ծրագիրը՝ Հորմոզի նեղուցով նաւարկութեան վերականգնման հարցի փոխարէն, հաղորդում է CNN-ը։
CNN-ը, վկայակոչելով իր աղբիւրները յայտնել է, որ ամերիկացի պաշտօնեաները Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների հետ մասնաւոր զրոյցներում նշել են, որ Վաշինգտոնը ցանկանում է ապագայ բանակցութիւնների օրակարգի կենտրոնում պահել Իրանի միջուկային ծրագիրը։
Միաժամանակ, Իրանի ներկայացուցիչները տարածաշրջանային դերակատարներին հասկացնել են տւել, որ Թեհրանը պատրաստ է քննարկել միջուկային ծրագրի հարցը միայն Հորմոզի նեղուցի խնդրի կարգաւորումից յետոյ։
Իրանական կողմի նախապայմանների շարքում, ըստ հաղորդման, ներառւում է նաեւ Իրանի ծովային նաւահանգիստների նկատմամբ ամերիկեան շրջափակման վերացումը։



