ԻրանՔաղաքական

Իրանը Մինաբի դպրոցի ռմբակոծութեան գործը տանելու է  միջազգային դատարաններ

Թեհրանը յայտարարում է, որ հաւաքագրել է ապացոյցները եւ ձեւաւորել իրաւաբանների խումբ՝ Մինաբի դպրոցի դէմ յարձակման պատասխանատուներին դատական պատասխանատւութեան ենթարկելու համար։

Իրանը հետամուտ է լինելու Մինաբի «Շաջարէ Թայեբէ» դպրոցի ռմբակոծութեան գործին նաեւ օտարերկրեայ դատարաններում։ Այս մասին հոկտեմբերի 11-ին յայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարութեան իրաւական եւ միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, Մինաբի դպրոց կատարած այցի ժամանակ:  

Նրա փոխանցմամբ՝ այս յանցագործութեան վերաբերեալ փաստաթղթերն ու ապացոյցներն ուղարկւել են Թեհրան, իսկ գործի դատական հետապնդման համար ձեւաւորւել է իրաւաբանների եւ փաստաբանների խումբ։ Ղարիբաբադին նշել է, որ Իրանի նախագահը յատուկ կարեւորել է գործի իրաւական հետապնդումը, իսկ որոշ օտարերկրեայ երկրներ եւս քայլեր են ձեռնարկել դատական քննութեան ուղղութեամբ։

Նա յայտնել է, որ 40-օրեայ պատերազմի հետ կապւած դատական գործերը եւս ընթացքի մէջ են։

Ղարիբաբադին նաեւ անդրադարձել է Հորմոզի նեղուցի կարգավիճակին՝ ընդգծելով, որ Իրանը մինչեւ ԱՄՆ-ի պարտաւորութիւնների կատարումը իրեն պատրաւորւած չի զգում նեղուցը վերաբացելու հարցում:

Հարեւան երկրներին նա կրկին զգուշացրել է իրենց տարածքներն Իրանի դէմ յարձակումների համար չտրամադրելու մասին։

Կասպից ծովի ջրի մակարդակի նւազման հարցը եւս եղել է նրա ուշադրութեան կենտրոնում, որի մասին նշել է, որ ափամերձ հինգ երկրները մշակում են համատեղ ճանապարհային քարտէզ։

Related Articles

Back to top button