Իրանի հոգեւորականները դատապարտել են Ադրբեջանում հիջաբի սահմանափակումները

Իրանի կրօնական հաստատութիւնների ներկայացուցիչները խստօրէն քննադատել են գլխաշոր կրող աշակերտուհիների նկատմամբ սահմանափակումները Բաքւի իշանութիւնների կողմից։
Իրանի ճեմարանների գերագոյն խորհրդի ղեկավար այաթ. Շաբզենդեդարը Ղոմի կենտրոնական մզկիթում ֆեղհի դասընթացի մեկնարկին անդրադառնալով հարցին, կոչ է արել Բաքւի իշխանութիւններին դադարեցնել գլխաշոր կրող կանանց նկատմամբ բացայայտ անարդարութիւնը։
Նա քննադատել է նաեւ այն, որ հիջաբի արգելքի հետեւանքով աշակերտները կարող են զրկւել կրթութիւն ստանալու հնարաւորութիւնից, այն համարելով կրօնական պատւիրանների ոտնահարում։
Շաբզենդեդարը պնդել է, որ գլխաշորի սահմանափակումները բացասաբար են անդրադառնում երիտասարդների վրայ եւ խոչընդոտում հասարակութեան առաջընթացին։
Իրանի հոգեւորականների այս յայտարարութիւնը յաջորդում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ուսանողների եւ քաղաքացիների անցկացրած բողոքի հաւաքին, որի մասնակիցները նոյնպէս դատապարտել էին գլխաշորի պատճառով աշակերտների եւ ուսանողների՝ կրթական հաստատութիւններ մուտքի սահմանափակումը։



