
Թւական՝ 08.10.2026
Յարգելի ծնող՝
Նկատի ունենալով, որ թղթի, տպագրութեան եւ գրքերի գինը առհասարկ թանկացել է. Կրթական խորհուրդը, Թեմական խորհրդի եւ «Ալիք» տպարանի հետ համախորհուրդ հետեւեալ միջոցներով աշխատել է դասագրքի գները իջեցնել եւ առաւել հնարաւորութիւն ստեղծել աշակերտների համար:
- Յատկապէս նախակրթարանի եւ տարրական օղակի դասագրքերը անհրաժեշտ են ունենալ՝ հաճելի, որակեալ եւ խնամւած տպագրութիւն, ուստի տպագրւել են անցեալի պէս։
- Ձեռնարկել ենք ցրումը կատարել Կրթական Խ.-ի գրասենեակի եւ դպրոցների միջոցով, որով պակսելու է գրախանութների միջնորդութեան՝ յաւելեալ տոկոսային գումարը: Ուստի կարող էք արձանագրութեան համար վճարած ամբողջական գումարը, գրախանութներից յետ ստանալ:
- Սահմանափակ թւով տպագրւել են միջնակարգ Ա եւ Բ օղակների՝ 7-րդից 12-րդ դասարանների դասագրքերը, սակայն ովքեր կը ցանկանան իրենք տպագրել, կարող են դպրոցի միջոցով անվճար ստանալ դասագրքերի PDF-ները:
- Ստացել ենք «Ալիք» տպարանի տոկոսային զեղչը եւ Թեմական խորհրդի նիւթական օժանդակութիւնը, ինչպէս նաեւ ապահովել ենք բարերար անհատների նիւթական օժանդակութիւնը:
Հաշւի առնելով վերում նշւած պարագաները, կցւած ձեզ ենք ուղարկում այս տարւայ գրքերի արժէքները:
Կը խնդրենք դասագրքերի գումարը դպրոցների կողմից ճշտւած ժամկէտում վճարել եւ դասագիրքը ստանալ դպրոցից:
Խրախուսում ենք սիրելի աշակերտներին՝ իրենց դասագրքերը մաքուր պահեն, որ հնարաւոր լինի միւս տարի յանձնել մի այլ աշակերտի:
Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ



