ԻրանՔաղաքական

Իրազեկ աղբիւր. Թեհրանը Հորմոզի նեղուցը վերաբացելու դիմաց երբեւէ շրջափակման վերացման գործարք չի առաջարկել

Իրանցի իրազեկ աղբիւրը Tasnim-ին յայտնել է, որ իրականութեան հետ կապ չունեն «Ալ Արաբիա» հեռուստաալիքի պնդումներն այն մասին, թէ Թեհրանը Վաշինգտոնին առաջարկել է Հորմոզի նեղուցը վերաբացելու դիմաց ԱՄՆ-ն վերացնի  ծովային շրջափակումը:

Աղբիւրի փոխանցմամբ Իրանը չի ընդունում նեղուցի վերաբացումը ծովային շրջափակման վերացման հետ կապող որեւէ գործարք եւ յայտարարում է, որ սեփական միջոցներով կը ճեղքի շրջափակումը։

Աղբիւրը նշել է, որ Իրանի դիրքորոշումն ամփոփւած է միջնորդների միջոցով ԱՄՆ-ին պաշտօնապէս փոխանցւած եօթը պայմաններում։ Նրա խօսքով մինչեւ Իրանի օրինական պահանջների կատարումը, այդ թւում՝ իր նաւահանգիստների եւ նաւագնացութեան նկատմամբ խոչընդոտների վերացումը, Հորմոզի նեղուցում ստեղծւած անապահովութիւնը չի վերանայ։ Թեհրանը նեղուցում առկայ լարւածութեան համար պատասխանատու է համարում ԱՄՆ-ի գործողութիւնները։

Related Articles

Back to top button