ԻրանՄիջազգայինՔաղաքական

Թեհրանում գումարւելու է Իրանի, Սաուդական Արաբիայի, Թուրքիայի եւ Պակիստանի բարձրաստիճան պաշտօնեաների համատեղ հանդիպում

Իրանի ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին յայտնել է, որ Թեհրանում տեղի կունենայ Իրանի, Սաուդական Արաբիայի, Թուրքիայի եւ Պակիստանի բարձրաստիճան պաշտօնեաների համատեղ հանդիպում՝ տարածաշրջանային անվտանգութեան հարցերի շուրջ։

«Մեհր» լրատւական գործակալութեան հաղորդմամբ՝ Ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղարի տեղակալը, անդրադառնալով Պակիստանի բանակի հրամանատարի՝ անցեալ շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետութիւն կատարած այցին, ասել է. «Գեներալ-մայոր Ռեզայիի հետ Պակիստանի բանակի հրամանատարի հանդիպման ընթացքում առաջարկ է ներկայացւել, որ Սաուդական Արաբիայի, Թուրքիայի եւ Պակիստանի բարձրաստիճան պաշտօնեաները այցելեն Թեհրան եւ համատեղ հանդիպում անցկացնեն Իրանի Իսլամական Հանրապետութեան Ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղարի հետ»։

Նա ընդգծելով, որ այս հանդիպումը հետապնդում է երկու հիմնական նպատակ՝ յաւելել է. «Այցի առաջին նպատակն է շնորհաւորել գեներալ-մայոր Ռեզայիին՝ կարեւոր պաշտօնում՝ Իրանի ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղար նշանակւելու կապակցութեամբ, իսկ երկրորդ նպատակը՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան Ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղարի հետ տարածաշրջանային անվտանգութեան հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելը»։

Ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղարի տեղակալը, անդրադառնալով Իրանի ժողովրդի եւ զինւած ուժերի դիմակայութեանը  ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի դէմ սանձազերծւած պատերազմին ընթացքում եւ ագրեսորներիձախողմանը իրենց  նպատակներին հասնելու առումով, յայտարարել է. «Հաշւի առնելով Իրանի ժողովրդի եւ երկրի զինւած ուժերի յաջողութիւնները Իրանի Իսլամական Հանրապետութեան ներքին կարողութիւնների եւ սեփական ռեսուրսների վրայ հիմնւած պաշտպանութեան մոդելը վերածւել է ազգային անվտանգութեան ապահովման յաջողւած օրինակի»։

Բաղերին շարունակել է. «Միւս կողմից, Իրանի Իսլամական Հանրապետութեան ռազմավարական քաղաքականութիւնը հետեւեալն է, որ տարածաշրջանի անվտանգութիւնը պէտք է ապահովեն եւ երաշխաւորեն հէնց տարածաշրջանի երկրները»։

Ընդգծելով որ Իրանը դէմ է տարածաշրջանում արտաքին տէրութիւնների միջամտութեանն ու ազդեցութեանը նա նշել է. «Օտարերկրեայ ուժերի ցանկացած միջամտութիւն եւ ազդեցութիւն, յատկապէս ԱՄՆ-ի ռեժիմի կողմից, ինչպէս նաեւ սիոնիստական ռեժիմի ներգրաււածութիւնը տարածաշրջանում՝ ցանկացած մակարդակով, խաթարում են տարածաշրջանի անվտանգութիւնն ու կայունութիւնը»։

Related Articles

Back to top button