ԻրանՄիջազգայինՔաղաքական
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը պահանջել է վերացնել Կուբայի շրջափակումը

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ղոլամհոսէյն Դարզին յայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները տնտեսական ահաբեկչութեան դրսեւորում են, իսկ զինւած ուժի կիրառմամբ շրջափակումը, միջազգային իրաւունքի համաձայն, յարձակողական գործողութիւն է։
ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի նիստում, որը նւիրւած էր Կուբայի դէմ ԱՄՆ-ի տնտեսական, առեւտրային եւ ֆինանսական պատժամիջոցների վերացմանը, Դարզին նշել է, որ տասնամեակներ շարունակւող շրջափակումը ծանր վնաս է հասցրել Կուբայի ժողովրդին սահմանափակելով նրա հիմնարար իրաւունքներն ու զարգացման հնարաւորութիւնները։
Նա կոչ է արել ԱՄՆ-ին անմիջապէս դադարեցնել շրջափակումը, հատուցել պատճառւած վնասները եւ պատասխանատւութեան ենթարկել այդ քաղաքականութեան շարունակման համար պատասխանատուներին։



