ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանցի փորձագէտը քննադատել է Ադրբեջանի իշխանութիւնների քաղաքականութիւնը եւ զգուշացրել Հարաւային Կովկասում Իրանի դիրքերի թուլացման վտանգի մասին

Կովկասի հարցերով փորձագէտ դկտր. Էհսան Մովահեդիանը Ադրբեջանի վերջին 15 տարիների քաղաքականութիւնը բնութագրել է որպէս ինքնութեան եւ քաղաքակրթական կեղծ նախագծի առաջմղում, քննադատելով Իլհամ Ալիեւի իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը։

Մովահեդիանը նշել է նաեւ, որ Ադրբեջանում սահմանափակւում են հոգեւորականների ելոյթներն ու քարոզները, այդ թւում՝ հիջաբի, կամ Մոհառամ ամսւայ սգոյ արարողութիւնների հետ կապւած դրսեւորումները։ Նա երեւոյթը ներկայացրել է որպէս Բաքւի եւ Թել Աւիւի համատեղ ծրագիր, որն ունի նաեւ տնտեսական խթանով ենթատեքստ եւ յայտարարել, որ մէկ տարւայ ընթցքում Ադրբեջանից Իսրայէլ է արտահանւել 35 միլիոն բարել նաւթ։

Մովահեդիանի խօսքով՝ Ադրբեջանում Իսրայէլի ազդեցութեան մեծացումը, կրօնական դիմագծի փոփոխութիւնները եւ, յատկապէս,  հակաիրանական տրամադրութիւնների ձեւաւորումը կարող են թուլացնել Իրանի ռազմավարական խորքը Հարաւային Կովկասում, ակտիւացնելով էթնիկ եւ սահմանային լարւածութեան վտանգը։

Related Articles

Back to top button