Բաղային աբսուրդ է համարել Եմէնում Իրանի միջամտութեան մասին մեղադրանքը

ԱԳՆ ներկայացուցիչը Եւրոպական Միութեանը մեղադրել է Եմէնի ժողովրդի դէմ պատժամիջոցներին եւ շրջափակմանը մասնակից լինելու համար, ԵՄ-ին համարելով մարդու իրաւունքների կոպիտ խախտումների մեղսակից։
Էսմայիլ Բաղային հերքելով ԵՄ արտաքին քաղաքականութեան պատասխանատու Կայա Կալասի կողմից Իրանին մեղադրանքը կապւած՝ Եմէնի հակամարտութեանը միջամտելու պնդումներին, յայտարարել է, որ Եւրոպական Միութիւնն ինքն է պատասխանատու Եմէնում մարդու իրաւունքների կոպիտ խախտումների համար, պատժամիջոցներին եւ տնտեսական շրջափակմանը մասնակցելու պատճառով։
Բաղային նաեւ հերքել է Եմէնում իրանցի ռազմական փորձագէտների ներկայութեան մասին տեղեկութիւնները՝ դրանք որակելով կեղծ լուրեր։
Նա յայտարարել է, որ Եմէնում խաղաղութեան հաստատման համար անհրաժեշտ է դադարեցնել ռազմական յարձակումները, վերացնել ծովային ու օդային շրջափակումը եւ յարգել ժողովրդի ինքնորոշման իրաւունքը։



