Արաղչի. Տարածաշրջանի ժողովուրդները նոյնքան են յոգնած Իսրայէլից, որքան՝ ամերիկացիները

ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին, արձագանգելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին յայտարարութիւններին, նշել է, որ տարածաշրջանի ժողովուրդները նոյնքան են դժգոհ Իսրայէլից, որքան ամերիկացիները։
Արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը յայտարարել է, նոյնիսկ Թրամփն է հասկացել, որ ամերիկացիների ճնշող մեծամասնութիւնը խիստ բացասաբար է վերաբերւում Իսրայէլին, սակայն նա դեռեւս չի գիտակցել այդ վերաբերմունքի պատճառները։
Նա X-ի իր էջում գրել է, որ ամերիկացիները հոգնել են այն հանգամանքից, որ Իսրայէլը մոլորեցնում է ԱՄՆ-ի կառավարութիւններին եւ ներքաշում անվերջ պատերազմների մէջ։ «Տարածաշրջանի համբերութիւնն էլ է սպառւել»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով ԱՄՆ միջանկեալ ընտրութիւնների արդիւնքներին Արաղչին նշել է, որ ամերիկացի ընտրողներն արդէն ասել են իրենց խօսքը, եւ այժմ հերթը Սպիտակ տանն է։
Նրա խօսքով՝ Իրանի առաջարկածը դեռեւս սեղանին է։ Այն յստակեցնում է պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներում։ Արաղչին Վաշինգտոնին կոչ է արել ընդունել առաջարկը, հակառակ դէպքում մարտադաշտում դժոխքի կրակ է թափւելու հակառակորդի գլխին։



