Հայաստան - ԱրցախՄարզականՄիջազգային

Եւրոպայի պատանեկան առաջնութիւնում Հայաստանի  շախմատիստները պայքարում են առաջատար դիրքերի համար

Կրետէ կղզում ընթացող շախմատի Եւրոպայի 8-18 տարեկանների առաջնութեան աւարտին մնացել է երեք խաղափուլ։ Վեց տուրերից յետոյ հայ հինգ շախմատիստներ տարբեր տարիքային խմբերում տեղ են զբաղեցնում առաջատարների շարքում։

Յունաստանի Կրետէ կղզում շախմատի 2026 թւականի Եւրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնութեանը Հայաստանը մասնակցում է 58 շախմատիստով։

Վեց խաղափուլերից յետոյ հայ մասնակիցներից լաւագոյն արդիւնքներն ունեն՝

Մինչեւ 8 տարեկան տղաների խմբում Ռաֆայէլ Զաքարեանը՝ 5.5 միաւորով, զբաղեցնում է երկրորդ տեղը։

Մինչեւ 18 տարեկան տղաների խմբում միջազգային վարպետ Վահէ Սուքիասեանը վաստակել է 5 միաւոր եւ բաժանում է 2-3-րդ տեղերը։

Մինչեւ 16 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԷ-ի վարպետ Սոնա Կրկեաշարեանը 5 միաւորով բաժանում է 2-6-րդ տեղերը։

Մինչեւ 14 տարեկան տղաների խմբում ՖԻԴԷ-ի վարպետ Տիգրան Համբարձումեանը 5 միաւորով բաժանում է 3-5-րդ տեղերը։

Մինչեւ 12 տարեկան տղաների խմբում Յարութիւն Դերմենջեանը 5 միաւորով բաժանում է 2-5-րդ տեղերը։

Մինչեւ 10 տարեկան տղաների խմբում Սամուէլ Մովսիսեանը 5 միաւորով բաժանում է 3-8-րդ տեղերը։

Առաջնութեան աւարտին մնացել է երեք խաղափուլ։ Եօթերորդ տուրը կը մեկնարկի այսօր՝ նոյեմբերի 10-ին, Թեհրանի ժամանակով ժամը 16։30-ին։

 

Related Articles

Back to top button