ԻրանՄիջազգայինՔաղաքական

Վարդան Ոսկանեան. Իրանի պարագան լաւագոյն օրինակներից է, թէ ինչպէս պէտք է ստեղծել եւ կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր

Այժմ շատերը չեն յիշում, որ Իրանի դէմ սանձազերծւած 44-օրեայ պատերազմի նպատակներից մէկը թէ՛ Իսրայէլի վարչապետի, եւ թէ՛ ԱՄՆ-ի նախագահի կողմից յայտարարւում էր Թեհրանում իշխանութեան տապալումը կամ իրենց եզրոյթով՝ «վարչախմբի փոփոխութիւնը»։ Այս մասին գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը։

«Պարադոքս է, բայց փաստ, որ վերջին ընտրութիւններից յետոյ հէնց Իսրայէլում եւ ԱՄՆ-ում է ինչ-որ առումով տեղի ունեցել փաստացի իշխանափոխութիւն՝ առաջինում կառավարութիւն կազմելու յանձնարարական է ստացել գործող վարչապետի քաղաքական ախոյեանը, իսկ երկրորդում՝ գործող նախագահի կուսակցութեան մրցակից քաղաքական ուժը վերցրել է խորհրդարանի երկու պալատների աթոռների մեծամասնութիւնը։

Իրանի պարագան լաւագոյն օրինակներից է, թէ ինչպէս պէտք է ստեղծել եւ կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր, բայց այս ամենի համար նախ պէտք է աներեր կամք եւ ստեղծագործ միտք ու քրտնաջան աշխատանք, այլ ոչ թէ պարտւողականութեան քարոզ»,-գրել է նա։

Related Articles

Back to top button