Իրանն ու Հայաստանը ստորագրել են տնտեսական համագործակցութեան փաստաթղթեր

Երեւանում կայացել է Իրան-Հայաստան տնտեսական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի 19-րդ նիստն Իրանի փոխնախագահ Սէյէդ Համիդ Փուրմոհամմադիի եւ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի մասնակցութեամբ։ Նիստի աւարտին ստորագրւել են երկու երկրների միջեւ համագործակցութեան փաստաթղթեր։
Փուրմոհամմադին, կարեւորելով Հայաստանի առանձնայատուկ տեղը Իրանի արտաքին յարաբերութիւններում, ընդգծել է առեւտրի, փոխադրումների եւ տարանցման, արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան, տեխնոլոգիաների ու համատեղ ծրագրերի զարգացման անհրաժեշտութիւնը փոխադարձ շահերի ապահովման նպատակով։ Նա շեշտել է նաեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները գործնական քայլերի եւ կայուն արդիւնքների վերածելու կարեւորութիւնը։
Մհեր Գրիգորեանը եւս նիստը գնահատել է արդիւնաւէտ նշելով, որ օրակարգում ընդգրկւած հարցերի գրեթէ ամբողջութիւնը ստացել է լուծում։ Նիստի շրջանակում ութ մասնագիտական յանձնաժողովներ քննարկել են երկկողմ համագործակցութեան ոլորտները եւ վերջնական տեսքի բերել համապատասխան փաստաթղթերի նախագծերը։



