Հասարակական
Երդումը՝ որպէս կեանքի ուղղութիւն

Սկաուտի երդումը սոսկ խոստում չէ․ այն պահն է, երբ պատանի-երիտասարդը գիտակցաբար ընտրում է իր ճանապարհը։ Ձեռքը բարձրացնելով՝ նա կարծես իր հասակակիցներին, ընտանիքին եւ աշխարհին ասում է, որ պատրաստ է պատասխանատու լինել իր խօսքի, ընկերոջ եւ հայրենիքի հանդէպ։
Հայ սկաուտի համար այս երդումն ունի նաեւ ազգային խորհուրդ․ ծառայել իր ժողովրդին, ճանաչել իր արմատները, պահպանել լեզուն ու մշակոյթը եւ ազգային ինքնութիւնը փոխանցել յաջորդ սերունդներին։
Սկաուտական շարքը սովորեցնում է ոչ միայն կարգապահութիւն, այլեւ՝ վստահել, զիջել, օգնել եւ չլքել։ ՀՄԱԿ-ի սկաուտական միութեան երդման արարողութեան 75-ամեակը յիշեցում է, որ սերունդները փոխւում են, բայց երդման գաղափարը չի հնանում։



