
Հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Թեհրանի «Հոնարէ Քոհանէ Մանա» պատկերասրահում տեղի է ունեցել իրանահայ լուսանկարիչ Հերբերտ Քարիմ Մասիհիի «Հազարամեակների Իրանը» գրքի շնորհանդէսը եւ անհատական լուսանկարչական ցուցահանդէսի բացումը։
Միջոցառման այցելուների շարքում է եղել նաեւ Իրանի արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Էսմայիլ Բաղային։
Ցուցահանդէսը բաց կը մնայ մինչեւ նոյեմբերի 20-ը՝ յաջորդ ուրբաթ։



