
Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը յայտարարել է, որ եթէ ԱՄՆ-ն ընդունի Իրանի ներկայացրած եօթը պայմանները, համաձայնութեան պատուհանը կը շարունակի մնալ բաց: Հակառակ դէպքում, նրա խօսքով, պատերազմի նոր փուլում բախումների աշխարհագրութիւնը կը որոշեն Իրանի զինւած ուժերը։
Tasnim-ի համաձայն երէկ՝ շաբաթ, նոյեմբերի 14-ին, խորհրդարանի նիստերի դահլիճում Ղալիբաֆն անդրադարձել է նաեւ երկրի ներքին խնդիրներին ընդգծելով, որ պաշտօնեաների առաջնահերթութիւնը պէտք է լինի ժողովրդի կենսապահովման հարցը։
Անդրադառնալով բենզինի եւ էներգետիկայի հարցերին նա նշել է, որ այդ ոլորտում որոշումները պէտք է հիմնւեն մասնագիտական ուսումնասիրութիւնների եւ հանրային համաձայնութեան վրայ, քաղաքացիներին նւազագոյն ճնշման ենթարկելով։
Ղալիբաֆը նաեւ յայտնել է, որ պատերազմի օրերին կառուցւել է նոր հրթիռային քաղաք, այն ներկայացնելով որպէս տարածաշրջանի ռազմավարական հաւասարումների փոփոխութեան նշան։



