ՄիջազգայինՔաղաքական

Նեթանիահուի ընդդիմադիրները չեն կարողանում համաձայնել նոր կառավարութեան շուրջ

Այզենկոտը, Լիբերմանից ստացած մերժումից յետոյ, հրաժարւել է փոքրամասնութեան կառավարութիւն կազմելու միտումից

Բենիամին Նեթանիահուի քաղաքական հակառակորդների ճամբարում խորացող տարաձայնութիւնները խոչընդոտում են նոր կառավարութիւն ձեւաւորելու փորձերը։ «Սիոնիստականներ» կոչւող ընդդիմադիրների դաշինքի առաջնորդ Գադի Այզենկոտը, նախկին պաշտպանութեան նախարար Աւիգդոր Լիբերմանի կտրուկ դէմ գնալուց յետոյ, նահանջել է 48 մանդատի վրայ հիմնւած փոքրամասնութեան կառավարութիւն կազմելու ծրագրից։

«Եդիոթ Ահրոնոթ»-ի հաղորդմամբ տարաձայնութիւնների առանցքում է նաեւ ապագայ կառավարութեանը արաբական կուսակցութիւնների մասնակցութեան հարցը:   Այզենկոտի առաջարկած տարբերակը հանդիպել է Լիբերմանի հակազդեցութեանը, ինչից յետոյ ընդդիմադիր առաջնորդը որոշել է յաջորդ շաբաթւանից վերսկսել բանակցութիւնները Նեթանիահուի «Լիկուդ» կուսակցութեան հետ։

Ընդդիմադիր դաշտում, սակայն, միասնական դիրքորոշում չկայ նաեւ ռադիկալ կուսակցութիւնների հարցում։ Գոլանը պաշտպանում է արաբական կուսակցութիւնների աջակցութեամբ փոքրամասնութեան կառավարութիւն կազմելու տարբերակը եւ չի ցանկանում համագործակցել հրեայ ուղղափառների հետ։ Միւս կողմից այդ կուսակցութիւնները կասկածանքով են վերաբերւում Այզենկոտի ճամբարին, կամ  աւելի մեծ վստահութիւն ունեն Լիբերմանի նկատմամբ։

Միաժամանակ, նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթի քաղաքական հետագայ քայլերը մնում են անորոշ։ Իսրայէլական լրատւամիջոցները չեն բացառում, որ նա կարող է ձգտել արտահերթ ընտրութիւնների միջոցով ամրապնդել սեփական դիրքերը։

Related Articles

Back to top button