ՄիջազգայինՔաղաքական
ԱՄՆ-ի երրորդ աւիակիրը վաղը կը լինի Մերձաւոր Արեւելքում

The New York Times-ի հաղորդմամբ «Թէոդոր Ռուզւելթ» աւիակիր նաւը կը միանայ տարածաշրջանում տեղակայւած երկու այլ ամերիկեան աւիակիրներին:
Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի հաղորդել է ամերիկեան հեղինակաւոր թերթը վկայակոչելով ԱՄՆ ռազմական պաշտօնեաներին։
Աւիակրի ժամանումով տարածաշրջանում ամերիկեան աւիակիրների թիւը կը հասնի երեքի։ Այդուհանդերձ ԱՄՆ ՊՆ (Պատերազմի նախարարութիւնը) եւ CENTCOM-ը պաշտօնապէս չեն հաստատել նաւի տեղակայման մասին հրապարկումները։
Թերթը նաեւ նշել է, որ ամերիկեան զինւած ուժերը վերջերս հերքել են իսրայէլական լրատւամիջոցի այն հաղորդումը, թէ Վաշինգտոնը պատրաստւում է Իրանի դէմ ռազմական գործողութիւնների վերսկսմանը, տարածաշրջանում ուժերի տեղաշարժի մասին տեղեկութիւնները որակելով որպէս ենթադրութիւններ։



