ԻրանՔաղաքական

ԻՅՊԿ-ն յայտարարել է Հորմոզի նեղուցում եւս երկու նաւթատարի պայթիւնի մասին

Իրանական աղբիւրների հաւաստմամբ վերջին մէկ օրւայ ընթացքում նեղուցում հրդեհւած նաւթատարների թիւը հասել է վեցի

ԻՅՊԿ-ն յայտարարել է, որ Հորմոզի նեղուցում եւս երկու նաւթատար է հրդեհւել ծովային ականների հետ բախման հետեւանքով։ Այսպիսով, վերջին մէկ օրւայ ընթացքում նեղուցում հրդեհւած նաւթատարների թիւը հասել է վեցի։

ԻՅՊԿ-ի հաղորդագրութեան համաձայն նաւերը փորձել են անցնել նեղուցի հարաւային երթուղով, որտեղ ԱՄՆ-ի անմիջական ազդեցութիւնն է զգացւում՝  ԱՄՆ ռազմական ինքնաթիռների աջակցութեամբ։

Հաղորդագրութիւնում նաեւ նշւել է, որ պայթիւնների հետեւանքով առաջացած նաւթային աղտոտումը տարածւել է Հորմոզի նեղուցի ափամերձ հատւածներում։ ԻՅՊԿ-ն միջադէպը կապել է ԱՄՆ-ի սահմանած ծովային շրջափակման եւ իրանական կանոնակարգերի խախտման հետ, նաւթային ընկերութիւններին զգուշացնելով չօգտւել նեղուցի հարաւային երթուղուց։

Related Articles

Back to top button