ԻրանՔաղաքական

Ղալիբաֆը՝ Իրանի ջրամբարներին հարւածելու սպառնալիքների մասին. «Նոյնը կարւի նաեւ ձեր դէմ»

Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է, որ ամերիկեան եւ իսրայէլական ռազմակայանների մօտ գտնւող ջրամբարները, նաւահանգիստներն ու էլեկտրակայանները նոյնպէս կարող են դիտարկւել որպէս երկակի նշանակութեան թիրախներ։

ԻՌՆԱ գործակալութեան հաղորդմամբ՝ Ղալիբաֆն այս մասին գրել է «X»-ի իր էջում արձագանգելով The New York Times-ի հրապարակմանը, որով յօդւածագիրը նշել էր, որ Իրանի հրթիռային կայանների մօտ գտնւող ջրամբարներն ունեն ռազմական եւ քաղաքացիական երկակի նշանակութիւն։

«Լաւ, ուրեմն՝ նոր մօտեցում. ամերիկեան կամ իսրայէլական ռազմակայանի մօտ գտնւող իւրաքանչիւր ջրամբար, նաւահանգիստ կամ էլեկտրակայան երկակի նշանակութեան կառոյց է ու թիրախ։ Մենք ընդամէնը նոյնութեամբ կիրառում ենք ձեր իսկ տրամաբանութիւնը»,- գրել է Ղալիբաֆը՝ զգուշացնելով Իրանի քաղաքացիական ենթակառուցւածքների դէմ հնարաւոր նոր յարձակումների հետեւանքների մասին։

Related Articles

Back to top button