ԻրանՔաղաքական

Մոհսէն Ռեզայի. Իրանը վճռական է շրջափակումը ճեղքելու հարցում

Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Մոհսէն Ռեզային յայտարարել է, որ Թեհրանը վճռական է կոտրելու Իրանի դէմ իրականացւող շրջափակումը եւ անհրաժեշտութեան դէպքում լիարժէք պատասխանելու ցանկացած նոր յարձակման։

Նա երեքշաբթի, նոյեմբերի 24-ին, «X»-ում գրառում հրապարակելով նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա, իր բնորոշմամբ, պարտւած թիմի Իրանի շրջափակման ծրագրերը նոյնքան պատրանքային ու անարդիւնաւէտ են, որքան նրանց ձախողւած ռազմական ռազմավարութիւնը։

Ռեզային ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը, զինւած ուժերն ու պետական կառավարման բոլոր կառոյցները հաստատակամ են շրջափակումը ճեղքելու եւ ցանկացած նոր յարձակման ամբողջ ուժով հակազդելու հարցում։

Related Articles

Back to top button