
Սոյն թւականի նոյեմբերի 18-ին Թեհրանի Կրթադաստիարակչական 7-րդ կենտրոնի պատասխանատուները, կենտրոնի տնօրէն Շահաբ Ռուզբահանի գլխաւորութեամբ, այցելեցին Հայոց ազգային «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզ։
Այցելութեանը պրն. Ռուզբահանիին ընկերակցում էին նոյն կենտրոնի տարրական օղակի փոխտնօրէն՝ դկտր. Սեմնանին եւ մանկապարտէզների պատասխանատու դկտր. Ախաւանը։ Ներկայ էր նաեւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը։
Հիւրերը շրջեցին մանկապարտէզի դասասենեակներում, ծանօթացան սաների հետ եւ հետեւեցին նրանց պատրաստած գեղեցիկ ելոյթներին։ Սաների ելոյթները մեծ հետաքրքրութիւն եւ ոգեւորութիւն առաջացրին այցելուների շրջանում եւ արժանացան բարձր գնահատանքի։
Այցելութեան աւարտին Թեհրանի Կրթադաստիարակչական 7-րդ կենտրոնի պատասխանատուները իրենց գոհունակութիւնը յայտնեցին մանկապարտէզի ջերմ միջավայրի, ինչպէս նաեւ տնօրէնութեան, ծնողական խորհրդի եւ ամբողջ աշխատակազմի նւիրւած ու պատասխանատու աշխատանքի կապակցութեամբ։
Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ









