ՀամայնքՆոր Ջուղա

Այլին Մելիքեանի մեծարումը՝ Սպահանի օրւան նւիրւած 16-րդ հանդիսութեան ընթացքում

Սպահանի օրւան նւիրւած 16-րդ հանդիսութիւնը՝ «Սպահան՝ խաղաղութեան քաղաք» խորագրով, տեղի ունեցաւ հինգշաբթի, նոյեմբերի 26-ին, Սպահանի Առեւտրի պալատում։

Հանդիսութեան ընթացքում «Սպահանի ականաւորներ» բաժնում, մեծարւեց Այլին Մելիքեանը՝ Իրանում կանանց բասկետբոլի վաստակաշատ մարզիկ եւ մարզիչ, ով տարիներ շարունակ նշանակալի դեր է ունեցել երկրի կանանց բասկետբոլի զարգացման գործում։

Միջոցառմանը հայ համայնքից ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանը, Թեմական խորհրդի անդամներ Նապիկ Մելիքեանն ու Սերժիկ Պարսամեանը, իսկ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւնից` Արմօ Մինասեանը, Նինել Բաղդասարը եւ Անդրիա Խաչատուրը։

ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ

Related Articles

Back to top button