Հա
18/07/2019 - 12:30

Աւինեան. «Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը կարող են միաւորել էներգացանցերը»

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանը ռուսական լրատւամիջոցին պատմել է էներգետիկ ոլորտի խոշոր նախագծի մասին։

«alikonline.ir» - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանը ռուսական լրատւամիջոցին պատմել է էներգետիկ ոլորտի խոշոր նախագծի մասին։

Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի էներգացանցերի միաւորումը ցանկութեան դէպքում կարելի է աւարտել 2-3 տարւայ ընթացքում։ ՌԻԱ Նովոստիին տւած հարցազրոյցում նման կարծիք է յայտնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանը։

Նշենք, որ դեռեւս 2015 թւականի դեկտեմբերին Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքերի եւ էներգետիկ համակարգում անվտանգութեան կառավարման մակարդակի բարձրացման նպատակով համագործակցութեան մասին յուշագիր էին ստորագրել։

Ինչպէս Աւինեանն է նշել, հայկական կողմն այսօր Վրաստանի եւ Իրանի հետ բարձրավոլտ գծեր է կառուցում։ Այս համագործակցութիւնը կարեւորելով՝ փոխվարչապետը նշել է, որ անհրաժեշտ է համաժամանակեայ դարձնել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Իրանի ցանցերի աշխատանքը։

Նրա խօսքով` ցանցերի միաւորման նպատակը մէկ գլոբալ շուկայի եւ գլոբալ էներգետիկ ենթակառուցւածքի առկայութիւնն է։

«Մենք ուզում ենք կառուցել համակարգ, որը թոյլ կը տայ սինխրոն աշխատել Ռուսաստանի հետ, կամ փոխակերպել յաճախականութիւնները, որպէսզի կարողանանք կապի մէջ լինել»,- նշել է Աւինեանը։

Աւելի վաղ փոխվարչապետը նաեւ յայտնել էր, որ Հայաստանը մտադիր է հրաժարւել ատոմային էներգետիկայից եւ այժմ բանակցութիւններ է վարում Ռուսաստանի հետ նոր ԱԷԿ-ի կառուցման հարցով։

Յիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանը յուլիսի 15-20-ը աշխատանքային այցով ԱՄՆ-ում կը լինի։ Այցի ընթացքում փոխվարչապետը բանակցութիւններ կանցկացնի ՄԱԿ-ի եւ մի շարք երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ։

Դրանից բացի, Նիւ Եօրքում եւ Բոստոնում Աւինեանը կը հանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների եւ հասարակական գործիչների հետ։

Յարակից լուրեր

  • «Ղարաբաղեան կարգաւորման քայլերի իրականացման հարցում շարժ կայ». ՌԴ ԱԳՆ
    «Ղարաբաղեան կարգաւորման քայլերի իրականացման հարցում շարժ կայ». ՌԴ ԱԳՆ

    ՌԴ ԱԳ նախարարութիւնը յայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ որոշակի տեղաշարժերի առկայութեան մասին: Ինչպէս հաղորդում է Tert.am-ը՝ ՏԱՍՍ գործակալութեանը յղումով, այս մասին ասւած է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակւած՝ լրատւամիջոցների հարցերին տրւած պատասխաններում, որոնք նախապատրաստւել, բայց չեն հնչել 2019 թւականին ռուսական դիւանագիտութեան գործունէութեան արդիւնքներին նւիրւած ՌԴ ԱԳ նախարարի պաշտօնակատար Սերգէյ Լաւրովի մամուլի ասուլիսի ընթացքում:

  • Ճգնաժամերը դիմագրաւելու ծանրագոյն հանգրւանը...
    Ճգնաժամերը դիմագրաւելու ծանրագոյն հանգրւանը...

    1- 2020 թւականի հէնց սկզբից Իրանի Իսլ. Հանրապետութիւնը պետական ողջ համակարգով, ահա, դիմագրաւում է արտաքին՝ քաղաքական, տնտեսական եւ քարոզչական եթէ ոչ աննախադէպ, բայց ծանրագոյն ճգնաժամեր, որոնք յաջորդեցին Բաղդադում յունւարի 3-ի գեներալ Սոլէյմանիի տեռորին՝ ԱՄՆ նախագահի անմիջական հրահանգի արդիւնքում…

  • «Իրանի շուրջ իրավիճակի անյապաղ շտկումն անհրաժեշտութիւն է». Զարիֆ
    «Իրանի շուրջ իրավիճակի անյապաղ շտկումն անհրաժեշտութիւն է». Զարիֆ

    ԱԳ Նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն, այսօր՝ յունւարի 16-ին  Նիւ Դելիում հանդիպել է Եւրոպական յանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ժոզէֆ Բորէլի հետ:

  • ««Հայրենիքին հարկեր վճարելու համար». Պուտինը որոշել է կատարելագործել Ռուսաստանը սահմանադրական փոփոխութիւններով եւ Միխայիլ Միշուստինի միջոցով». «Կոմերսանտ»-ի անդրադարձը
    ««Հայրենիքին հարկեր վճարելու համար». Պուտինը որոշել է կատարելագործել Ռուսաստանը սահմանադրական փոփոխութիւններով եւ Միխայիլ Միշուստինի միջոցով». «Կոմերսանտ»-ի անդրադարձը

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդին ուղղւած ելոյթը, որում որպէս գլխաւոր նորութիւն սպասւում էին ժողովրդագրական աջակցութեանն ուղղւած քայլերը, աւարտւեց ՌԴ իշխանութեան համակարգի բարեփոխման մասին յայտարարութեամբ` «սուպերնախագահական» համակարգից հրաժարմամբ եւ նախագահա-խորհրդարանական Հանրապետութեան ստեղծմամբ` Պետական խորհրդի նոր լիազօրութիւններով:

  • «Իրանին անհնար է յետ մղել». Ժորժիկ Աբրահամեան
    «Իրանին անհնար է յետ մղել». Ժորժիկ Աբրահամեան

    Պատմութեան ընթացքում, առաւելագոյն ճնշում գործադրելու միջոցով, որեւէ թշնամու չի յաջողւել ծնկի իջացնել Իրանին եւ իրանցիներին, եւ դա չի յաջողւի նաեւ ԱՄՆ-ին: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում ասել է Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։