MENU
Ուրբաթ, սեպտ. 10-ին, մարզաւանի բացօթեայ տարածքում Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութան պատգամաւոր Արա Շահվերդեանի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ թեհրանահայ միութիւնների ղեկավար կազմի հետ խորհրդակցական հանդիպում:
Ուրբաթ, սեպտեմբերի 10-ին, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ Իրանի 52-րդ Համահայկական խաղերի կազմակերպման եւ իրականացմանն ուղղւած խորհրդակցական հանդիպում՝ իրանահայ մարզա-մշակութային միութիւնների մարզական ներկայացուցիչների եւ նախագահների մասնակցութեամբ:
Թեհրանում կորոնավիրուսից առաջացած իրավիճակի շարունակաման պատճառով, այս տարի եւս չեղարկւել են Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով կազմակերպւելիք ուխտագնացութիւնը, հսկման արարողութիւնները եւ մատաղի օրհնութիւնը, ի բացառեալ անւանակոչութեան օրւայ մատուցւող ս. եւ անմահ պատարագը, որը կը կատարւի շաբաթ, 25 սեպտեմբեր 2021-ի առաւօտեան դռնփակ կարգով:
Վերջերս խորհրդարանում վարչապետ Փաշինեանը ասել է, որ Հայաստանի իշխանութիւնները, ի տարբերութիւն Ադրբեջանի ղեկավարութեան, չունէին ղարաբաղեան խնդրի կարգաւորման հայեցակարգ:
168 TV-ի եթերում այսպէս բնորոշեց ու գնահատեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Նազարեանը Նիկոլ Փաշինեանի վերջերս Կառավարութեան նիստում հրապարակած յայտարարութիւնը՝ սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախութեան 30-ամեակը գունագեղ եւ լայնամասշտաբ միջոցառումներով տօնելու մասին:
Թեհրանի Ազատ համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնը տեղեկացնում է, որ մեկնարկել են Հայոց լեզւի խմբում ուսանողների ընդունելութիւնը:
Տարածաշրջանում սպասւող առանցքային եւ դինամիկ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների ֆոնին պաշտօնական Մոսկւան, ինչպէս եւ գրեթէ բոլոր ռեգիոնալ խաղացողները, անընդհատ փոփոխում է Ղարաբաղեան հակամարտութեան շեշտադրումները:
Իրանի հարցերով ԱՄՆ-ի յատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Միջուկային գործարքի վերաբերեալ վերջին քննարկումները արդիւնաւէտ են անցել: