MENU
Մեր ԽՕՍՔ-ի այսօրւայ սիւնակում փորձել ենք նախորդ օրերի անդրադարձումներին որպէս լրացուցիչ քննարկում, ամփոփել մեր համընդհանուր կարծիքը առհասարակ հայաստանեան լրջագոյն եւ մարտահրաւէրային իրավիճակների առնչութեամբ:
«Փարանդ» արդիւնաբերական կենտրոնում գտնւող իրանահայ գործարարներ Ռազմիկ Խուդաբախշեանը եւ Վահիկ Մանսուրեանն իրենց պատկանող «ՄԵՐՍԵԴԷ» եւ «Լիա» ընկերութիւնների արտադրամասը յատկացրել են պատւաստման ծրագրին:
Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի հաւաքը, որը վարել է Դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։ Նիստի ընթացքում քննարկւել են տեղի ունեցող իրադարձութիւնները, երկրի առաջ կանգնած մարտահրաւէրները, լուծման ուղիները, Դաշինքի տարբեր օղակներում աշխատանքների կազմակերպչական հարցեր։
Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ այսօր սեպտեմբերի 15-ին, կառավարութեան անդամներին է ներկայացրել վարչական եւ տնտեսական համակարգերում կոռուպցիոն չարաշահումների դէմ պայքարի, դրա կանխարգելման ուղիներն, ինչպէս նաեւ՝ ազգային ծրագրերի կարգաւորման 12 սկզբունքները:
Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը մերժել է ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի՝ հանդիպման առաջարկը, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը՝ յղում անելով սեպտեմբերի 9-ին երկու առաջնորդների միջեւ կայացած հեռախօսազրոյցին ծանօթ աղբիւրներին:
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Խաչիկ Պապիկեան» հրատարակչական հիմնադրամի հերթական նիստը տեղի ունեցաւ 14 սեպտեմբեր 2021-ին, Պիքֆայա, նախագահութեամբ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին։
Կիրօ Մանոյեանի խօսքով` Թուրքիան Հայաստանի հանդէպ վարած քաղաքականութիւնում ոչինչ չի փոխել։ Ըստ Մանոյեանի` Թուրքիան կարծում է, որ Հայաստանը պէտք է անցեալի հարցերը մի կողմ դնի։
Կովկասի եւ Թուրքիայի հարցերով փորձագէտ, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանը 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում պատմեց, որ իր ընկերներից մէկն ադրբեջանական ոստիկանութեան կէտի գործարկման առաջին օրն այդ հատւածում աւտոբուսի մէջ է եղել եւ կապ է հաստատել իր հետ: