MENU
Եթէ սահմանը զատելիս պէտք է Խորհրդային Հայաստանի տարածք քննարկւի, ինչո՞ւ չքննարկել հէնց այս տարածքը․ այս հարցին ի պատասխան աշխարհագրագէտ, քարտեզագէտ-քարտէզաբան, ԳԱԱ պատւաւոր դոկտոր, Մեծ Բրիտանիայում Հայաստանի առաջին հիւպատոս Ռուբէն Գալիչեանը Yerkir.am-ին ցոյց տւեց խորհրդայնացումից անմիջապէս յետոյ գծւած Հայաստանի քարտէզները:
54-ամեայ ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջեանը «Visa pour l'image» միջազգային ֆոտոլրագրութեան փառատօնում արժանացել է Կարմիր խաչի միջազգային կոմիտէի (ԿԽՄԿ) «Visa d'Or» մրցանակի, որն երէկ յանձնւել է նրան՝ Ֆրանսիայի Պերպինյան քաղաքում տեղի ունեցած մրցանակաբաշխութեանը։
«Թալիբան» ծայրայեղական շարժման քաղաքական թեւի առաջնորդ մուլլա Աբդուլ Ղանի Բարադարը կը գլխաւորի Աֆղանստանի նոր կառավարութիւնը:
«Հայաստան» խմբակցութեան մի խումբ պատգամաւորներ երէկ այցելել են «Վարդաշէն» քրէակատարողական հիմնարկ, ուր այսօր տեղափոխել են անւանի բժիշկ, դոկտոր, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Չարչեանին։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Հայաստան» դաշինքը:
Յետպատերազմական շրջանի ամենամեծ խնդիրներից մէկն այն է, որ մեր ժողովրդին փորձում են հոգեբանօրէն ոչնչացնել։
Ինչպէս նախորդ տարիներին, այս տարի եւս ՀՀ բարձրագոյն ղեկավարութիւնը պէտք է մասնակցէր միջոցառմանը։ Բայց չեն մասնակցել, ամենայն հաւանականութեամբ, այստեղ քաղաքական ենթատեքստ կայ, ինչ-որ բան կայ, որ այդ մասնակցութիւնը չի ապահովւել։ Այն, որ նման ներկայութիւն Հայաստանից չի եղել Արցախում, հնարաւոր է՝ Ադրբեջանում դա դիտարկեն այն համատեքստում, որ Հայաստանը հրաժարւել է Արցախից։
«Մենք որոշել ենք համակարգւած աշխատել «Թալիբան»-ի հետ, այդ թւում Քաբուլում ԵՄ ներկայութեան միջոցով․․․ եթէ պահպանւեն անվտանգութեան պայմանները»,- ասել է ԵՄ դիւանագիտութեան ղեկավար Ժոզէֆ Բորէլը։
Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչում Լեւոն Արոնեանը չկարողացաւ յաղթահարել աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնի արգելքը։ Պատասխան մրցամարտում Արոնեանը պարտւեց 1։3 հաշւով՝ 2 պարտութիւն, 2 ոչ ոքի։