Հա

2020 թ. մայիսի 31-ին աւարտւել է 2016 թ. յունիսի 5-ին ստորագրւած «Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեան միջեւ քաղաքացիների առանց մուտքի արտօնագրի այցելութիւնների մասին» փոխըմբռնման յուշագրի ժամանակաւոր կասեցման ժամկէտը, եւ 2020 թ․ յունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ԻԻՀ քաղաքացիները իրաւունք ունեն առանց արտօնագրերի ձեւակերպման մուտք գործել Հայաստանի Հանրապետութիւն:

Հայաստանի, սփիւռքահայ, ռուսական, ամերիկեան, եւրոպական մամուլն ու զանգւածային լրատւական միջոցները դարձեալ սկսեցին անդրադառնալ Հայաստանում գործող ամերիկեան կենսաբանական եւ համաճարակների կանխման լաբորատորիաների մասին։

Published in Սփիւռք

«Ո՞վ պէտք է լռեցնի Ալիեւի հոխորտանքը»,- նման հռետորական հարցադրում է կատարել «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարեանի հետ» հաղորդման մեկնաբան Աբրահամ Գասպարեանը:

1 մլն շնչի հաշւով յունիսի 1-ի դրութեամբ Հայաստանը 3204 վարակակիրների թւով տարածաշրջանում շարունակում է մնալ «ռեկորդակիր»: Այս մասին տեղեկանում ենք www.worldometers.info կայքի պարբերաբար թարմացումներից:

Կորոնավիրուսի տարածման աշխարհագրութիւնը վերլուծելիս կարելի է հետեւեալ եզրայանգման գալ՝ նախկին յետկոմունիստական ճամբարի երկրներում վիրուսի տարածման հետեւանքները աւելի մեղմ ազդեցութիւն ունեցան բնակչութեան վրայ, քան ԽՍՀՄ-ի ազդեցութիւնից դուրս գտնւող արեւմտեան երկրներում: Օրինակ, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Լիւքսեմբուրգում մահացածութեան ցուցանիշները վերը նշւած երկրներից մեծ են աւելի քան 10 անգամ:

«Զարմանալի է, երբ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, թէ Հայաստանում գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ փուլի հետ, այս արտայայտութիւնը նոյնիսկ ռուսական հեռուստաալիքի եթերում դարձաւ քննարկման առարկայ: Հայաստանում որեւէ երկրորդ փուլ էլ չկայ. դա առաջին փուլն է, որն իշխանութիւնների բացթողումների արդիւնքում բաւական լայն մասշտաբների է հասել: Վարակի երկրորդ ալիքի մասին խօսւում է, որ այն կարող է լինել աշնանը»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը:

«Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը ֆեյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանաւորւած իրավիճակին, կառավարութեան կատարած սխալներին ու աղէտից խուսափելու տարբերակներ է առաջարկել:

Ադրբեջանը հետեւողականօրէն լկտիանում է: Նման կեցւածքն ու պահւածքը լեզւակռիւ չեն, ուղղակի յոխորտանք չեն: Ադրբեջանը փորձարկում է Հայաստանի եւ միջազգային հանրութեան արձագանքը եւ այդ արձագանքի օպերատիւութիւնը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է վերլուծաբան Կարէն Բեքարեանը:

Գազի սակագնի հարցն ունի ե՛ւ օբիեկտիւ, ե՛ւ սուբիեկտիւ պատճառներ, օբիեկտիւ է այն, որ Հայաստանն ու Ռուսաստանը այլեւս չեն գտնւում Խորհրդային Միութեան մէջ, որտեղ հումքը եղբայրական երկրներին համարեայ անվճար էր տրւում:

«Երեւան» բժշկական կենտրոնի նախկին տնօրէն, ռազմական բժիշկ, վիրաբոյժ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարօն Տօնոյեանի հարցազրոյցը «Հրապարակ» օրաթերթին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։