«ԱԼԻՔ» – Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի մեծարման ծրագրերի շրջանակում, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Արւեստից միութեան հրաւէրով Հայաստանից Թեհրան է ժամանել արւեստագէտ-դիզայներ Արթուր Մանուկեանը, որի աշխատանքների ցուցահանդէսը մեկնարկել էր՝ թւականիս ապրիլի 18-ին «Արարատ» մարզաւանի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում: Ցուցահանդէսը համադրել էր Միշէլ Ալլահվերդեանը, ով ներկայումս Հայաստանում «Մարտիոս Սարեան»-ի տուն-թանգարանի գրադարանի եւ արխիւային բաժնի տնօրէնն է:
Երէկ՝ ապրիլի 22-ին հիւրերը ընկերակցութեամբ՝ Հ.Մ.Ա.Կ-ի Արւեստից միութեան նախագահ Գրետա Հախբանդեանի այցելեցին «ԱԼԻՔ»: Խմբագրութեան յարկի տակ օրաթերթիս գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը եւ ներքին տնօրէն Արգիշտ Թովմասեանը, անդրադարձան «ԱԼԻՔ» անցած ուղու եւ ապագայ աշխատնաքների մասին: Խօսւեց հայ ժողովրդին յուզող հարցերի, ներկայի տագնապների եւ խնդիրների, ինչու չէ նաեւ հայ ժողովրդի արւեստագէտներին, ինչպէս Մարտիրոս Սարեանին իրանցի հայրենակիցներին ծանօթացնելու անհրաժեշտութեան մասին:
Վերջում հիւրերը այցելեցին «ԱԼԻՔ»-ի տարբեր բաժինները: