![](/wp-content/uploads/2024/12/5840-780x470.jpg)
Կիրակի՝ դեկտեմբերի 8-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագից յետոյ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, 1988 թ.-ին Հայաստանի Սպիտակ քաղաքում աւերիչ եւ աղէտալի երկրաշարժին զոհ գնացած աւելի քան 25 հազար հայորդիների հոգիների խաղաղութեան համար:
Հոգեհանգստեան արարողութեան ընթացքին քահանայից դասը եւ բոլոր հաւատացեալները աղօթեցին երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղութեան եւ հայոց աշխարհի ապահովութեան ու անսասանութեան համար։
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ