ՀամայնքՆոր Ջուղա

2026 թւականի Ամանորի նախօրէին՝ այցելութիւն նահատակ Հրաչ Յակոբեանի ընտանիքին

Կիրակի՝ դեկտեմբերի 28-ին, Սպահան, Եազդ եւ Չհարմահալ-Բախթիարի շրջանների «Աջա»-ի աւագ զինւորական գեներալ Քարամին եւ նոյն շրջանների բանակի աւագ, գաղափարախօսական եւ քաղաքական համակարգող հոջ. Քիանին 2026 թւականի Ամանորի առթիւ այցելեցին Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակ Հրաչ Յակոբեանի ընտանիքի մօրը՝ տօնի առթիւ մաղթանքներն ու շնորհաւորանքները փոխանցելու համար։

Հիւրերին ընկերակցում էր թեմիս նահատակների եւ անձնուրացների հարցերով կապ Զարեհ Ղարախանեանը։

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button