ԹեհրանՀամայնք

Դոկտոր Արա Շահվերդեանի ջանքերի շնորհիւ բացումը կատարւեց «Թունեան» դպրոցի զովացուցիչ կենտրոնական սարքի

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանի ձեռամբ եւ հետեւողական ջանքերի շնորհիւ այսօր՝ հոկտեմբերի 5-ի առաւօտեան հայոց ազգային «Թունեան» աղջկանց տարրական դպրոցում բացումը կատարւեց դպրոցի զովացուցիչ չիլլեր սարքի:

Ինչպէս դպրոցի փոխտեսչուհի Շաքէ Աւետեանը նշեց իր հետ ունեցած զրոյցի ընթացքում. «2011 թւականին դպրոցի վերակառուցումից յետոյ երբ աշակերտութիւնը փոխադրւեց նորակառոյց շէնք, դպրոցը օժտւեց ջերմացող սարքով սակայն պակասում էր զովացուցիչ սարքը»:

Նա ընդգծեց. «Անցնող 15 տարիների ընթացքում դպրոցի կողմից հետամուտ ենք եղել հարցին, քանի որ դասարանները բաւականին շոգ էին եւ անյարմար աշակերտութեան համար: Սակայն քանի որ հարցը շատ հսկայ գումարների մասին էր, ուստի հարցը անընդատ յետաձգւում էր»:

Դպրոցի փոխտեսչուհու հաւաստմամբ թէեւ որոշւած էր ուսումնական անցեալ տարւայ ընթացքում աշխատանքը աւարտւէր, սակայն Իրանի դէմ պարտադրեալ պատերազմի պատճառով աշխատանքը յետաձգւեց եւ բարեբախտաբար ուսումնական այս տարեշրջանում, որից արդէն մի քանի օր է անցել բացումն է կատարւելու այդ սարքի:

Յատկանշական է, որ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանի կողմից ժամանակին տրամադրւել էր համապատասխան բիւջէ Թեհրանի «Դպրոցների վերակառուցման եւ արդիականացման» կազմակերպութեանը որը տրամադրեց իր կապալառուն եւ սկսւեց շինարարական աշխատանքները:

Ահաւասիկ երկարամեայ ջանքերի եւ անխոնջ հետեւողականութեան արդիւնքում այսօր առաւօտեան դկտր. Արա Շահվերդեանի ձեռամբ իր աշխատանքը սկսեց այդ սարքը, որից յետոյ պատգամաւորը շրջելով դասարան առ դասարան ստուգում էր սարքի անսարքութիւնը: Պատգամաւորին ուղեկցում էին Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի անդամ դկտր. Սերժ Եղիազարեանը, դպրոցի տեսչուհի Մալմիրը, փոխտեսչուհին եւ Ծնողական խորհրդի անդամները:

Related Articles

Back to top button