ԹեհրանՀամայնք

Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի քառօրեայ նիստի օրակարգում՝ նոր Թեմական խորհրդի ընտրութիւնն է

«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 14-ից 17-ը (այսօր) Ազգային առաջնորդարանի դահլիճում ընթանում է Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական քառօրեայ նիստը, որի գլխաւոր օրակարգային հարցը նոր Թեմական խորհրդի ընտրութիւնն է։

Նիստերի ընթացքում քննարկւել են Թեմական ու Կրօնական խորհուրդների, ինչպէս նաեւ Հաշւեքննիչ մարմնի գործունէութեան եւ ֆինանսական տեղեկագրերը։ Օրակարգում՝ նաեւ համապատասխան մարմինների ու ներկայացուցիչների ընտրութիւնն են, ինչպէս նաեւ Քւէախոյզ յանձնախմբի կազմաւորումը, Հաշւեքննիչ մարմնի զեկոյցը եւ Ներքին գործոց նախարարութեան ներկայացուցչի խօսքը։

Ժողովի աշխատանքների ընթացքում անդրադարձ է կատարւել նաեւ Թեհրանի եւ յարակից շրջանների հայոց թեմի ազգային կառոյցների գործունէութեանը։ Ժողովը կը եզրափակւի այսօր՝ Թեմական խորհրդի ընտրութեամբ:

Related Articles

Back to top button