ԹեհրանՀամայնք

Պատգամաւոր Արա Շահվերդեանը գնահատեց հրշէջների ծառայութիւնները

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հոկտեմբերի 20-ի առաւօտեան Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը ընդունել էր Թեհրանի հրշէջ կենտրոնների եւ ի մասնաւորի Թեհրանի հայահոծ քաղաքամասերի հրշէջ կենտրոնների տարբեր ոլորտների պատասխանատուներին եւ հայ հրշէջ Ադդէ Կրասկեանին: Հանդիպման նպատակը՝ հրշէջի օրւայ առիթով գնահատելն էր հրշէջների ծառայութիւնները:

Ազգային առաջնորդարանի դահլիճում կայացած հանդիպմանը պատգամաւորը կարեւորութեամբ անդրադարձաւ հրշէջների արտակարգ եւ այլ պայմաններում իրականացրած դժւարին եւ պատասխանատու աշխատանքներին, ի մասնաւորի Իրանի դէմ ԱՄՆ-ի եւ սիոնիստական վարչակարգի սանձազերծած պատերազմների օրերին, երբ նրանց միջոցով փրկւել են հազարաւոր քաղաքացիների կեանքեր:

Ընթացքում հրշէջները յուշեր պատմելով անդրադարձան իրենց աշխատանքային ոլորտների մի շարք խնդիրների մասին:

Վերջում պատգամաւորը գնահատագրեր յանձնեց հրշէջներին եւ հրշէջ կենտրոնի պատասխանատուները հրշիջման սարք եւ գնահատագիր յանձնեցին դկտր. Արա Շահվերդեանին:

Related Articles

Back to top button