«Օրհնութեան գիր»-ով մեծարւեց Ս. Ստեփանոս Նախավկայի վերջին բնակիչներից Գուրգէն Մանուկեանը

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Շաբաթ, հոկտեմբերի 24-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը յատուկ այցելութիւն տւեց Ս. Ստեփանոս Նախավկայի վանքում, հանդիսաւոր Ս. Պատարագի ընթացքում «Օրհութեան գիր»-ի արժանացած Գուրգէն Մանուկեանի բնակարանը, եւ անձամբ յանձնեց նրան, Վանքի սուրբ խորանից ընթերցւած «Օրհնութեան գիր»-ը: Նշենք, որ Գուրգէն Մանուկեանի տան պատերի գլխաւոր լուսանկարը, արդէն դեղնաւուն թուղթ դարձած սեւուսպիտակ պատկերն է Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի, որտեղ անցկացրել է իր կեանքի նշանակալից օրերը…:
Մտերմիկ հանդիպմանը ներկայ էին նրա դուստրը՝ Նվարդ, եւ թոռը՝ Քաթրին Փասէֆեաններ: Սոյն այցը առիթ հանդիսացաւ, որ արդէն տարեց Գուրգէն պապը նորից անդրադառնայ Ս. Ստեփանոս Նախավկայի վանքում ապրած օրերին, այնտեղ ապաստանած անձերին, եւ ինչպէս նաեւ տիրող ընդհանուր քաղաքական դրութեան:
Պատմութեան էջերում դեռեւս չարձանագրւած բազմաթիւ տեղեկութիւններ եւ մտերմիկ պահերի խօսքեր վերյիշեց նա, որոնք ոսկեայ տողերն են կազմում անգիր պատմութեան…:
Այս այցով ամբողջացւեց այս տարւայ ուխտագնացութիւնը ի Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը, բազմաթիւ ուխտաւորների աղօթական ներկայութեամբ, որոնք ե՛ւ Թաւրիզից, ե՛ւ Ուրմիայից հաւաքւել էին Վանքը, եւ մատուցել իրենց ուխտի խնդրանքները:



