Հա
10/10/2018 - 14:10

Ինչքանո՞վ է տուժում տնտեսութիւնը ոչ աշխատանքային օրերին

Աշխատանքային օրը ոչ աշխատանքային յայտարարելուց առաջ նախ պէտք է հաշւի առնել այն բարդութիւններն ու խնդիրները, որոնք առաջանում են տնտեսվարողների համար։

«alikonline.ir» - Աշխատանքային օրը ոչ աշխատանքային յայտարարելուց առաջ նախ պէտք է հաշւի առնել այն բարդութիւններն ու խնդիրները, որոնք առաջանում են տնտեսվարողների համար։

«Armdaily.am»-ի հետ զրույցում ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանն ասաց, որ տնտեսագիտական տեսանկիւնից, իւրաքանչիւր կազմակերպութիւն պլանաւորում է իր գործունէութիւնը՝ կոնկրետ ամսւայ, օրւայ կտրւածքով։ Նրանք որոշակի պարտաւորութիւններ են ստանձնում այս կամ այն գործընկերոջ հանդէպ։ « Օրինակ՝ եթէ «X» ապրանքը պէտք է մատակարարւի «Y» օրը եւ դա խախտւի, կարող են խնդիրներ առաջանալ պայմանագրային տեսանկիւնից։ Այս պատճառով ցանկալի չեն աշխատանքային օրերի փոփոխութիւնները, յատկապէս, եթէ դա տեղի է ունենում մի քանի օր առաջ»,- նշեց նա՝ աւելացնելով, որ եթէ մէկ կամ երկու ամիս առաջ յայտարարւում է, որ նման բան է նախատեսւում, մարդիկ իրենց արտադրութիւնը, տնտեսութիւնը նախապատրաստում են դրան։ «Ճիշտ մօտեցում չէ տնտեսվարող սուբիեկտների նկատմամբ՝ մի շաբաթ կամ տասն օր առաջ տեղեկացնել աշխատանքային օրը տեղափոխելու մասին»,- ընդգծեց նա։

Տնտեսագէտի կարծիքով՝ շատ կարեւոր է նաեւ՝ այդ միջոցառումները Հայաստանի ո՞ր շրջանում են տեղի ունենում։ «Երեւանի միջոցառումների պատճառով չպէտք է տուժեն մարզերը։ Նոյնն էլ՝ հակառակը։ Երկու դէպքում էլ պէտք է առանձնացւած, տարբերակւած մօտեցում ցուցաբերել»,- նշեց նա։

Պարսեանի խօսքով՝ լրացուցիչ աշխատանք է առաջանում նաեւ հաշւապահական տեսանկիւնից։ «Տաբելների փոփոխութիւն իրականացնելիս, երբ աշխատանքային օրը տեղափոխւում է ոչ աշխատանքային օր, ըստ կարգի՝ աշխատողին աշխատանքի կանչելու համար նախատեսում է կրկնակի վարձատրութիւն։ Եթէ տնտեսվարողը պարտաւորութիւն ունի գործընկերոջ հանդէպ, պէտք է աշխատողին աշխատանքի կանչի, որ արտադրութիւնը կամ ծառայութիւնը կարողանայ մատուցել՝ կրկնակի վճարելով աշխատողին»,- աւեացրեց տնտեսագէտը։

Նրա կարծիքով՝ բիզնեսի ներկայացուցիչները նման խնդիրներից խուսափելու համար նախօրօք պէտք է տեղեկացւած լինեն՝ տնտեսութիւնն էլ չի տուժի։ «Յատկապէս հրատապ դէպքերում, երբ աշխատանքային օրը ոչ աշխատանքային դարձնելու որոշումը կարճ ժամկէտում է կայացւել՝ բանկերը, պետական որոշ կազմակերպութիւններ պէտք է մէկ-երկու ժամ աշխատեն։ «Ես երբեք կողմ չեմ եղել, որ տաղաւար տօներին յաջորդող օրերը լինեն ոչ աշխատանքային, սակայն նախկինում բիզնեսի ներկացուցիչները նախօրօք գիտէին այդ մասին՝ ըստ դրա կազմակերպում էին իրենց գործունէութիւնը։ Հիմա չգիտեն՝ սպասում են ՀՀ կառավարութեան վերջին նիստին, թէ ինչ որոշում կը կայացւի։ Սա ճիշտ չէ՝ յստակ մեսիջ պէտք է ներկայացնել տնտեսութեանը՝ ինչ է նախատեսւում աշխատանքային օրւայ կապակցութեամբ»,- եզրափակեց Պարսեանը։

Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ հոկտեմբերի 5-ին «Հայաստանի Հանրապետութեան տօների եւ յիշատակի օրերի մասին» օրէնքում լրացում է կատարել, որով նախատեսւու է Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովի օրերը, որոնք տեղի կունենան Երեւանում, դարձնել ոչ աշխատանքային։ Քանի որ դրանք տօն կամ յիշարժան օրեր չեն, կառավարութիւնը չէր կարող ինքնուրոյն տեղափոխել աշխատանքային օրերը, այդ պատճառով առաջարկւել էր նախագիծն արագօրէն՝ երկրորդ ընթերցմամբ անցկացնել։

Յարակից լուրեր

  • Իշխանութեան լաւատեսութիւնը կիսելու որեւէ հիմք չունեմ
    Իշխանութեան լաւատեսութիւնը կիսելու որեւէ հիմք չունեմ

    Տնտեսութեան ներկայիս վիճակի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից պարբերաբար հնչեցւող լաւատեսական ցուցանիշների մասին, եւ թէ ո՞ւր ենք հասնելու՝ այս տեմպերով շարունակւելու դէպքում, «Իրաւունք»-ը զրուցել է ՀՅԴ Գերագոյն մարմնի Էկոնոմիկա եւ ֆինանսներ յանձնախմբի նախագահ Արմէն Գրիգորեանի հետ:

  • ՀՀ հասարակութիւնը գնալով աւելի է աղքատանում
    ՀՀ հասարակութիւնը գնալով աւելի է աղքատանում

    Վարչապետ Նիկոլ Փաշինեանը փետրւարի 7-ին իր ֆէյսբուքեան էջում գրել էր, որ ՀՀ առեւտրային բանկերի կողմից տրամադրւած վարկերի մէջ ժամկէտանց վարկերի կշիռը նախորդ տարւայ ընթացքում նւազել է եւ կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%. «Այս դինամիկան վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունութեան ամրապնդման եւ մեր հայրենակիցների վճարունակութեան մակարդակի բարձրացման մասին»:

  • Վարչապետը խօսում է կանխիկի շրջանառութեան նւազեցման մասին, բայց հակառակ տրամաբանութեամբ օրէնք ներկայացնում
    Վարչապետը խօսում է կանխիկի շրջանառութեան նւազեցման մասին, բայց հակառակ տրամաբանութեամբ օրէնք ներկայացնում

    ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը չի ստորագրել «Բանկային գաղտնիքի մասին օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին» օրէնքի նախագիծը եւ ուղարկել է այն Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականութեան հարցը որոշելու համար։

  • Այս կառավարութիւնը պէտք է վերանայի իր տնտեսական քաղաքականութիւնը
    Այս կառավարութիւնը պէտք է վերանայի իր տնտեսական քաղաքականութիւնը

    Կարծում եմ՝ 2019 թ.-ի համար կունենանք մօտ 7.5 տոկոս տնտեսական աճ, որը հիմնականում կապահովւի առեւտրի, ծառայութիւնների եւ արդիւնաբերութեան ոլորտների հաշւին: Ինչպէս նախորդ տարիներին, այնպէս էլ այս տարի այդ աճը ներառական չէ, դրանից օգտւելու են մի խումբ անձինք:

  • Ես 2019-ը կանւանէի որպէս տնտեսական հիասթափութեան տարի
    Ես 2019-ը կանւանէի որպէս տնտեսական հիասթափութեան տարի

    «Ես 2019-ը կանւանէի որպէս տնտեսական հիասթափութեան տարի»,- երէկ՝ դեկտեմբերի 23-ին, «Յօդւած 3» ակումբում կարծիք յայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը՝ 2019 թւականի տնտեսական արդիւնքների մասին քննարկմանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։