Հա
11/11/2019 - 12:10

«Իրանի նաւթային պաշարները կաւելանան 22 մլրդ. բարելով». Զանգանէն՝ նոր հանքավայրի յայտնաբերման մասին

Նաւթի նախարար Բիժան Նամդար Զանգանէն անդրադարձել է Խուզեստանում նոր՝ «Նամաւարան» նաւթային հանքավայրի յայտնաբերմանը՝ նշելով, որ դրա շնորհիւ Իրանի մինչ այժմ յայտնաբերւած նաւթային պաշարներին կաւելանայ եւս 22 մլրդ. բարել:

«alikonline.ir» - Նաւթի նախարար Բիժան Նամդար Զանգանէն անդրադարձել է Խուզեստանում նոր՝ «Նամաւարան» նաւթային հանքավայրի յայտնաբերմանը՝ նշելով, որ դրա շնորհիւ Իրանի մինչ այժմ յայտնաբերւած նաւթային պաշարներին կաւելանայ եւս 22 մլրդ. բարել. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն: 

Ըստ նախարարի, «Նամաւարան»-ը մինչ օրս Իրանում յայտնաբերւած երկրորդ մեծ նաւթային հանքավայրն է, որի տարողութիւնը կազմում է 51 մլրդ. բարել, որից 31 մլրդ.-ը՝ տարածքում մինչ այդ յայտնաբերւած այլ հանքավայրերի հետ համատեղ է. «Այսպիսով, այս հանքավայրի յայտնաբերման շնորհիւ Իրանի նաւթային պաշարները կաւելանան 22 մլրդ. բարելով»,- ասել է նա: 

«Աւելի վաղ այս տարածքում յայտնաբերւել էին Մանսուրի, Սեփեհր, Ջոֆէյր, Աբ Թէյմուր եւ Սուսանգերդ հանքավայրերը, իսկ աւելի հարաւ՝ Իլամ հանքավայրը:

Այս հանքավայրերի միջեւ ընկած հատւածում կար 2400 կմ. տարածք, որտեղ էլ յայտնաբերւել է այս հանքավայրը»,- ասել է Նամադար Զանգանէն՝ յաւելելով, որ «Նամաւարան»-ի նաւաթային պաշարները դեռեւս ամբողջովին չեն յայտնաբերւած, եւ հնարաւոր է դրանց ծաւալների աւելացումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։