Հա
26/11/2019 - 10:40

Պարզ է չէ՞, որ աճ չունենք. Արթուր Խաչատրեանը` յունւար-հոկտեմբերի տնտեսական ակտիւութեան մասին

«Հրապարակւեց այս տարւայ ինը ամիսների ՀՆԱ-ի աճը (նախնական տւեալները): Նախորդ տարւայ նոյն եռամսեակի նկատմամբ աճը կազմել է 7.89%, որից 4.99% վերագրւում է առեւտրին ու ծառայութիւններին: Պարզ է չէ՞, որ աճ չունենք, որ «աճն» ապահովւել է մանր առեւտուրը ստւերից հանելու շնորհիւ: Սա այս տարի, բա յետո՞յ». ըստ Yerkir.am-ի ֆէյսբուքեան այս գրառմամբ տնտեսագէտ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը պատասխանել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Բաբգէն Թունեանի գրառմանը, որի համաձայն յունւար-հոկտեմբերին տնտեսական ակտիւութիւնն աճել է 7.1%ով:

«alikonline.ir» - «Հրապարակւեց այս տարւայ ինը ամիսների ՀՆԱ-ի աճը (նախնական տւեալները): Նախորդ տարւայ նոյն եռամսեակի նկատմամբ աճը կազմել է 7.89%, որից 4.99% վերագրւում է առեւտրին ու ծառայութիւններին: Պարզ է չէ՞, որ աճ չունենք, որ «աճն» ապահովւել է մանր առեւտուրը ստւերից հանելու շնորհիւ: Սա այս տարի, բա յետո՞յ». ըստ Yerkir.am-ի ֆէյսբուքեան այս գրառմամբ տնտեսագէտ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը պատասխանել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Բաբգէն Թունեանի գրառմանը, որի համաձայն յունւար-հոկտեմբերին տնտեսական ակտիւութիւնն աճել է 7.1%ով:

Արթուր Խաչատրեանին Թունեանը հակադարձել է` յիշատակելով 4.99%-ի մէջ ՏՏ ոլորտի չափը: Խաչատրեանն ընդգծել է, որ ՏՏ-ն մեր ՀՆԱ-ի մօտ 2%-ն է եւ եթէ անգամ աճի տեմպը բարձր լինի` բաւականին համեստ ներդրում կը ստացւի. «Երկուսս էլ հասկանում ենք, որ այդ ճիւղը, գոնէ այսօր, չի կարող մրցել առեւտրի հետ»:

Բաբգէն Թունեանը, ընդունելով, որ ՏՏ-ն 2% է, հաշւել է, որ դա արդէն 0.5 տոկոսային կէտի նպաստում է: «Բացի դրանից, ծառայութիւնների մէջ այլ տեսակներ էլ կան, որոնք էլի վատ չեն աճում։ Բան չունեմ ասելու, աճի կառուցւածքը բարելաւելու տեղ կայ, բայց ասել, թէ աճ չկայ ու դա ընդամենը առեւտուրը ստւերից դուրս բերելու արդիւնք է, կարծում եմ էդքան էլ ճիշտ չի»,- յայտարարել է նա:

Արթուր Խաչատրեանը պարզ հաշւարկ է կատարել. «4.99-0.5=4.49: 7.9-ից 4.49-ն առեւտուրն է: Եղբայր, դա եղա՞ւ յեղափոխական աճ»:

Բաբգէն Թունեանը յիշեցրել է ֆինանսական ծառայութիւնները. հանրային սնունդ, կրթութիւն, անշարժ գոյք, հիւրանոցային օբիեկտներ։

«Բաբգէն Թունեան, դուք տնտեսական յեղափոխութեան մասին էք խօսում: Կառավարութեան ծրագրում, առաջիկայ հինգ տարւայ համար պլանաւորում էք 5 տոկոս աճ, միւս տարւայ համար՝ 4.9 տոկոս աճ: Միջնաժմկէտ զարգացման տեսլական չունէք. դեռ ուժի մէջ է 2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ծրագիրը: Էլ ի՞նչ ասեմ: Ամենակարեւորը՝ չի փոխւել տնտեսութեան կառուցւածքը, չի աւելացել տնտեսական դիմակայութիւնը գալիք ճգնաժամի նկատմամբ: Էլ ի՞նչ յեղափոխութիւն: Միակ յեղափոխութիւնը հդմ կտրոններն են: Բայց այդ դասն էլ ենք անցել: Յիշո՞ւմ ես Տիգրան Սարգսեանի հդմ որսը: Այն ժամանակ էլ էին գալիս ու հդմ չտւող խանութները պլոմբում: Դու հիմա ինձ հիւրանոցային օբիեկտներ ես ասում: Լաւ, ընդունեցի: 4.99-ից մի քանի բազիսային կէտ էլ դրանց խաթր հանիր ու տես տակն ինչ է մնում»,- պատասխանել է Արթուր Խաչատրեանը:

Նա նաեւ մի քանի կէտով հիմնաւորել է իր դիրքորոշումը.

«1. Եթէ ճանապարհիդ երկարութիւնը 1000 մղոն է, մէկ է առաջին քայլից ես սկսում: Եթէ այդ առաջին քայլը ցոյց տաս, կը լռեմ: Եոխ, եղբայր, եոխ: Ճանապարհ ասֆալտապատելով տնտեսական աճ չի լինի: Պետական լուրջ ինտերւենցիա է պէտք: Տեսէք հարաւ արեւելեան Ասիայի երկրներն ինչպէս զարգացան: Ախր Լի Կւան Իւն միայն կոռուպցիայի դէմ չէր պայքարում: Մարդը գծեց երկրի տնտեսական զարգացման ուղին, ու մարդկանց տարաւ այդ ուղիով: Չասաց՝ դուք ազատ էք, տնտեսական յեղափոխութիւն արէք:

1. Բիւջէն թող մի կողմ, վերցրու կառավարութեան հաստատւած ծրագիրը: Ես ինքս ինձանից ոչինչ ոչ աւելացնում եմ, ոչ պակասացնում: 5 տոկոս էք ֆիքսել: Հիմա ինչ, ես էլ ասե՞մ յատուկ ցածր նշաձող էք ֆիքսել, որ գերակատարէ՞ք: Ձեր գրած թւերն են:

2. Յուսամ կը լինեն ու դրանց շուրջ նորմալ հանրային դիսկուրս կը լինի: Ոչ թէ կասէք՝ մենք ենք մեծամասնութիւնը: Յիշու՞մ ես, սա վերջին պնդումն էր, որ կառավարութեան ներկայացուցիչն արեց: «Մենք ենք պատասխանատու կառավարութեան ծրագրի իրականացման համար: Սա ենք ճիշտ համարում»: Ու վերջ:

3. 2016 թւին աճն եղել է 0.2 տոկոս: Այդ թւականի վրայ սեւեռւել ճիշտ չէ: 2017-ին եղել է 7.5 տոկոս: 2015-ին՝ 3-3.5 տոկոս: Բայց ես ասե՞լ եմ, որ այն ժամանակ լաւ էր: Ես հիման ու այն ժամանակը չեմ համեմատում: Դուք էք համեմատում էն հին ու բարի Սովետական անեկդոտի նման»:

Նշենք, որ 2019-ի յունւար-հոկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիւութեան ցուցանիշի աճի մասին գրառում էր կատարել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։