Հա
22/01/2020 - 10:05

«Ադրբեջանը TANAP գազատարը ռուսական գազի համար օգտագործելու առաջարկ չի ստացել»․ Ալիեւ

Ադրբեջանը TANAP գազատարը ռուսական գազի համար օգտագործելու առաջարկ չի ստացել, սակայն տեխնիկապ1ս դա հնարա6որ է։

«alikonline.ir» - Ադրբեջանը TANAP գազատարը ռուսական գազի համար օգտագործելու առաջարկ չի ստացել, սակայն տեխնիկապ1ս դա հնարա6որ է։ Բացի այդ, Ադրբեջանը պատրաստ է երկրի համապատասխան խողովակաշարերն ընդհանուր օգտագործման ենթակառուց6ածք դարձնել: Այս մասին ըստ News.am-ի՝ «ՌԻԱ Նովոստի»-ին Դաւոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի կուլիսներում յայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Առայժմ նման առաջարկներ չեն եղել։ Տեխնիկապէս, իհարկէ, դա հնարաւոր է... Մեր ենթակառուցւածքը կարող է ընդհանուր օգտագործման ենթակառուցւածք լինել։ Մեր նախագծերը եւ ռուսականները՝ «Թուրքական հոսքը, կենտրոնանում են թուրքական տարածքում։ Եւ այնտեղից կարող են գնալ բոլոր ուղղութիւններով։ Պէտք է հաշւարկել տնտեսական կողմը»,- ասել է նա։

TANAP-ը (Տրանսատլանտեան գազատարը) եւ TAP-ը (Տրանսադրիատիկ գազատարը) «Հարաւային գազային միջանցքի»՝ ադրբեջանական գազը կասպիական հանքավայրերից Թուրքիա եւ Եւրոպա մատակարարումների նախագծի մասերն են։ TANAP-ի վերջնական փուլի բացման արարողութիւնը տեղի էր ունեցել 2019թ․ նոյեմբերի 30-ին։

TANAP գազատարի սկզբնական ունակութիւնը տարեկան կազմում է 16 մլրդ խ/մ։ Մօտ 6 խ/մ-ն կը մատակարարւի Թուրքիային, մնացածը՝ Եւրոպային, ուր գազը կը հասնի 2020թ․ սկզբին TAP-ի կառուցման աւարտից յետոյ։ TANAP-ի բաժնետերերն են՝ «Հարաւային գազային միջանցք» ՓԲԸ-ն՝ 51 տոկոս, SOCAR Turkey Enerji-ն՝ 7 տոկոս, Botas-ը՝ 30 տոկոս, BP-ը՝ 12 տոկոս։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։