Հա
22/01/2020 - 11:40

Boeing-ը ծրագրում է Boeing 737 MAX ինքնաթիռները շահագործման վերադարձնել 2020 թւականի կէսերին

Միացեալ Նահանգների Boeing կորպորացիան յոյս ունի կարգաւորիչներից Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման թոյլտւութիւն ստանալ ընթացիկ տարւայ կէսերին: Այդ մասին ասւած է ընկերութեան կայքում զետեղւած մամուլի տեղեկագրում:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների Boeing կորպորացիան յոյս ունի կարգաւորիչներից Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման թոյլտւութիւն ստանալ ընթացիկ տարւայ կէսերին: Այդ մասին ասւած է ընկերութեան կայքում զետեղւած մամուլի տեղեկագրում: Հաղորդում է «Արմէնպրես»-ը:

Ըստ որում Boeing-ում ընդգծում են, որ երաշխիքներ չեն կարող տալ ժամկէտների վերաբերեալ, եւ այս յայտարարութիւնը սոսկ «կանխատեսում» է:

«Անվտանգ օգտագործման MAX-ի վերադարձը մեր թիւ մէկ առաջնահերթութիւնն է, եւ մենք համոզւած ենք, որ դա տեղի կունենայ»,- նշւում է ընկերութեան մամուլի տեղեկագրում:

Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումն ամբողջ աշխարհում արգելւած է անցեալ տարւայ մարտից՝ Ինդոնեզիայում եւ Եթովպիայում այդ օդանաւի երկու աղէտներից յետոյ, որոնց զոհ դարձաւ 346 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։